Բա որ մարդիկ կան` պատմում են, թե Բլինքենն ու Լավրովը հեռախոսով ինչ են խոսել։
Էդ կարգի մեկի հետ էի խոսում:
Հարց ես տալիս` դրանք հրապարակվա՞ծ տվյալներ են։
Ասում է` չէ։
Հարցնում ես` բա ո՞վ է քեզ ասել, Բլինքե՞նը։
Ասում է` ձե՞ռ ես առնում, ես լուրջ եմ խոսում։
Ասում ես` դե որ Բլինքենը չի, հրապարակված չեն, ուրեմն, մնաց Լավրովը։ Հետը լա՞վ ես, մի հատ թեմա կա, կարա՞ս օգնես։
Հեռախոսն անջատում է ու էլ չի պատասխանում։
Միհրան Միրզոյան